17.04.2025
Հայաստանը խորապես արժևորում է Սիրիայի հետ բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
prev Նախորդ նորություն

ՀՀԿ-ն վճռականորեն դատապարտում է իշխանությունների գործողությունները

ՀՀԿ ԳՄ հայտարարությունը.

"Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 44-օրյա պատերազմի մասնակից Սամվել Վարդանյանի դաժան ծեծի և խոշտանգման սահմռկեցուցիչ միջադեպը ցույց է տալիս այսօրվա վարչախմբի իրական դեմքը.

​Քաղաքական դրդապատճառներով բռնության և անօրինականության ֆոնին տեղի ունեցած այս աննախադեպ անօրինականության կապակցությամբ ՀՀԿ-ն վճռականորեն դատապարտում է իշխող կուսակցության պատգամավորի, խորհրդարանի տխրահռչակ խոսնակի և իրավակարգի պատասխանատուների գործողությունները"։


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին հայտնի դարձավ, որ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս` ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի: Նրան ենթարկել են ֆիզիկական, հոգեբանական բռնության, նվաստացրել են: Այս մասին հայտարարել են նրա փաստաբանները:


 

Սուրեն Պապիկյանն ու Էդվարդ Ասրյանը հետևել են կրակային պատրաստության քննությանը
Հաջորդ նորություն next
 Տեղի կունենա հանդիպում՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների մասնակցությամբ
17.04.2025
Տեղի կունենա հանդիպում՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների մասնակցությամբ