25.11.2024
Ադրբեջանը քանդել է Սուրբ Ղազանչեցոցի խաչաձև լուսամուտը, պատկերաքանդակը. ահազանգ
prev Նախորդ նորություն

Փաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Լոնդոն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամն ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը 3 օրով գործուղվում է Լոնդոն:


Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝


Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին 2024 թվականի մայիսի 20-22-ը գործուղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)` Համաշխարհային կրթական ֆորումին մասնակցելու նպատակով:


Ժաննա Անդրեասյանի՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:


Ընդունել ի գիտություն, որ Ժաննա Անդրեասյանի` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման գիշերավարձի ծախսը կատարվելու է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի կողմից»: