ՔՊ-ականին վիրավորած երիտասարդին դաժան ծեծի են ենթարկել, սպառնացել ՁՊՎ տեղափոխելու ժամանակ
Երեկ` ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս` ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի:
Այս մասին հայտնում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:
"Շուտով հնարավորություն կունենամ զրուցելու Սամվելի հետ, որից հետո կներեկացնենք մանրամասները",- նշել է նա:
VERELQ-ը տեղեկացնում է, որ Սամվել Վարդանյանին այսօր այցելել են ընդդիմադիր պատգամավորներ, որոնց և երիտասարդը պատմել է երեկ իր հետ կատարվածը: Վարդանյանը, մասնավորապես, հայտնել է, որ մեքենան ՁՊՎ-ի ճանապարհին կանգնել է, այդ ընթացքում 4-5 դիմակավորված անձինք նրանք դուրս են հանել, դաժան ծեծի ենթարկել, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, ապա սպառնացել, որ եթե նույն կերպ շարունակի, ապա...
Պատգամավորների այցից հետո Սամվել Վարդանյանին դատաբժշկական փորձաքննության պետք է ենթարկեին:
Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում «հակահայ վիժվածքով» դիմած քաղաքացի Սամվել Վարդանյանը երեկ ձերբակալվեց: Նրան առաջադրվել է մեղադրանք ՔՐ օրենսգրքի 297 հոդվածի 1-ին մասով (խուլիգանության հատկանիշներով), իսկ իշխանական պատգամավորը տուժող է ճանաչվել։