20.04.2025
Մերձավոր Արեւելքում էսկալացիայի խորացումը բավականին վտանգավոր է Հայաստանի համար․ Դավթյան
prev Նախորդ նորություն

Ամփոփվել են hայկական համադպրոցական գիտության փառատոնի արդյունքները

Ամփոփվել են hայկական համադպրոցական գիտության փառատոնի արդյունքները: Այս մասին հայնտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։


«Մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկված էին ներկայացուցիչներ գիտական կազմակերպություններից և ոլորտային գիտական կառույցներից: Այս տարի առաջին անգամ հանձնաժողովում ներառվել են նաև ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի անդամներ:


Հանձնաժողովի որոշմամբ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի «Մելատոնինի ու լիպոյաթթվի ազդեցությունը քաղցկեղածին բջիջների վրա», Վանաձորի Ա. Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի «Խիտոզան՝ ապագայի պոլիմեր» և Երևանի «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի «Ծանր մետաղները ջրում» նախագծերը երաշխավորվել են The European Union (EU) Contest for Young Scientists (EUCYS) միջազգային գիտության փառատոնին (Լեհաստան) մասնակցելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Ըստ աղբյուրի՝ այս տարի սահմանվել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի մրցանակ, որին արժանացել են Գեղարքունիքի մարզի Սարուխանի թիվ 2 միջնակարգ դպրոցի «Խելացի աղբաման» և Երևանի ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի «Մելատոնինի ու լիպոյաթթվի ազդեցությունը քաղցկեղածին բջիջների վրա» նախագծերը: 23 նախագիծ արժանացել է 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի մրցանակի, որից 3 նախագիծ՝ «Մաթեմատիկա և ծրագրավորում», 5 նախագիծ՝ «Ֆիզիկա և աստղագիտություն», 4 նախագիծ՝ «Քիմիա», 6 նախագիծ՝ «Կենսաբանություն» և 5 նախագիծ՝ «Հասարակական գիտություններ» անվանակարգերում: 12 նախագիծ արժանացել է պատվոգրի:


Հայկական համադպրոցական գիտության փառատոնի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը:

Ալեն Սիմոնյանը հանձնարարեց իրավապահներին քրեական հետապնդում հարուցել․ Արսեն Բաբայան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար