24.11.2024
«Կամուրջ» մշակութային կենտրոնի հերթական մեգանախագիծը` «Ծաղկունք» միջազգային 5-րդ փառատոն
prev Նախորդ նորություն

Նախարարն ու Մարագոսը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Ռաֆայել Գևորգյանն ու Նարեկ Հովակիմյանը։


Քննարկվել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը, ԵՄ կողմից տրամադրվող ոլորտային ֆինանսական և տեխնիկական աջակցությանը, Արևելյան գործընկերության շրջանակներում երկկողմ և բազմակողմ համագործակցությանը, համատեղ իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին առնչվող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ/CEPA) ներքո ամրագրված դրույթների իրականացմանը, «Հայկական կոնյակի» նոր անվանման վերաբրենդավորման և շուկայահանման գործընթացներին, ձեռներեցության ոլորտի աջակցության ծրագրերին, ԵՄ տեխնիկական աջակցության գործիքների (TAIEX, Twinning) կիրառմանը և այլ հարցերի։

Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ի տնտեսության առաջնահերթ ուղղությունների, արտահանման խթանման ու դիվերսիֆիկացիայի, ներդրումների ներգրավման, կապիտալ շուկայի զարգացման, որակի ենթակառուցվածքների բարելավման, գյուղատնտեության զարգացման և վերջինիս մասով ԵՄ կողմից տրամադրվող աջակցության ծրագրերի ուղղությամբ։

Կարևորվել է ներկայումս ստեղծված նոր իրողությունների շրջանակներում ԵՄ հետ փոխհարաբերությունների խորացման ՀՀ հանձնառությունը և պատրաստակամությունն առավել ակտիվ մասնակցություն ունենալու ԵՄ կողմից իրականացվող և նախատեսվելիք տարածաշրջանային ծրագրերում։

Նախարարը հյուրերին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները: