26.11.2024
Սահմանապահները փորձել են հատել ՀՀ պետական սահմանը և վերադարձնել մոլորված հոտը. ԱԱԾ
prev Նախորդ նորություն

Հայաստանում ռազմական հավաքների մասին ծանուցման կարգը կփոխվի

ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել ռազմական հավաքներին մասնակցելու մասին քաղաքացիներին ծանուցելու կարգում փոփոխություններ կատարելու մասին: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Հիմնական խնդիրը, որը լուծում են փոփոխությունները, ծանուցումների գործընթացի բարելավումն է։ «Բախվում ենք խնդրի, որ ծանուցված համարելու հետ կապված օրենսդրական խնդիրներ կան։ Սրա իմաստն այն է, որ քաղաքացու ծանուցված լինելը դառնա անխուսափելի պրոցես»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ ստեղծվելու է հավաքների մասնակիցների կողմից ծանուցում ստանալը հավաստելու մեխանիզմ: Ծանուցագիրն անձամբ առաքելիս կկազմվի անդորրագիր, իսկ էլեկտրոնային փոստով ուղարկելիս՝ նամակը կարդալու մասին տեղեկանք։ Բացի այդ, ծանուցման քաղվածքը կհրապարակվի հրապարակային հայտարարությունների պաշտոնական կայքում:


Ծանուցման գործընթացը կսկսվի էլեկտրոնային փոստով, այնուհետև, պատասխանի բացակայության դեպքում, ծանուցումը կուղարկվի փոստով կամ կհանձնվի անձամբ: Այն դեպքում, երբ հնարավոր չէ ծանուցումն առձեռն կամ փոստով հասցնել, կամ քաղաքացին հրաժարվում է ընդունել այն, դա կարվի հրապարակային ծանուցումների հարթակի միջոցով:


Առաջարկվող օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանում կքննարկվի հրատապ կարգով: