27.11.2024
Արցախի կոթողները որևէ կապ չունեն աղվանների հետ․ Monument Watch
prev Նախորդ նորություն

Առողջապահության ոլորտում գնահատելի է ԵԽ և Հայաստանի համագործակցության դինամիկան. Նոյկիրխ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին` ի դեմս ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի և ԵԽ ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխի:


Քննարկվել են Հայաստանի համար 2023-2026թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում իրականացվող աշխատանքները:


Խոսելով ԵԽ Օվիեդոյի կոնվենցիայի վավերացման մասին` Անահիտ Ավանեսյանը կարևորել է ՀՀ ազգային օրենսդրության՝ մարդու իրավունքների միջազգային սկզբունքներին համապատասխանեցնելու ուղղությամբ վերջին տարիներին իրականացված աշխատանքը, ինչը վկայում է առողջապահության ոլորտում մարդու իրավունքները պաշտպանելու հանձնառության մասին:


Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխը նշել է, որ առողջապահության ոլորտում գնահատելի է Եվրոպայի խորհրդի և Հայաստանի համագործակցության դինամիկան, և Հայաստանի փորձառությունը ԵԽ անդամ երկրների համար:


Անդրադարձ է եղել հոգեկան առողջության պահպանմանը, ինչպես նաև` քրեակատարողական համակարգում ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Քննարկվել են նաև ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողների կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները: