19.04.2025
Թուրքն առայժմ անելիք չունի, իսկ մենք փորձում ենք աքսիոմատիկ ճշմարտությունները ապացուցել
prev Նախորդ նորություն

Հանձնել Տավուշի 4 գյուղերը՝ նշանակում է դուռ բացել Հայաստանի ոչնչացման հանար

Հանձնել Տավուշի 4 գյուղերը՝ նշանակում է Հայաստանը դատապարտել նույն ճակատագրին, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:


Նա նաեւ նշել է. «Դա նշանակում է շատ կարճ ժամանակում թուրքին հանձնել Հայաստան մտնող գազամուղի փականը, երկաթգիծը և դեպի Վրաստան գնացող ավտոմայրուղին։ Իսկ այդտեղից վերադարձը դեպի 1990-ականների սկզբի ցրտի, սովի ու մթի դժնդակ տարիներ՝ հաշված ամիսներ են։


Ուրեմն, լա՛վ մտածեք, հայրենակիցնե՛ր։ Ձերբազատվե՛ք թմբիրից, ոտքի կանգնե՛ք։ Ով ուզում է հանձնել այդ տարածքները, դուռ է բաց անում Հայաստանի ոչնչացման։


Պետք է դա թույլ չտալ, պետք է ամեն գնով պաշտպանել մեր տարածքները․ հնարավոր է՝ դա լինելու է մեր նոր Սարդարապատը»։


 


 


 

Փաշինյանը հիմա էլ դժգոհ է հայ պատմագրությունից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար