28.11.2024
Այցելում եմ Սյունիք՝ Հայաստանի ռազմավարական նշանակության և խոցելի մարզ. Ֆրանսիայի դեսպան
prev Նախորդ նորություն

ՀՀ համագործակցությունը ԱՄՆ և ԵՄ հետ ուղղված չէ ԵԱՏՄ դեմ. փոխվարչապետ

Հայաստանի համագործակցությունը Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ ուղղված չէ որևէ միության, հատկապես Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դեմ։ Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ի պատասխան ՌԻԱ Նովոստիի հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ սերտ փոխգործակցությունը չի խանգարում Հայաստանի մասնակցությանը ԵԱՏՄ-ին, և արդյոք Հայաստանը պատրաստվո՞ւմ է դուրս գալ այս միությունից։


Նրա խոսքով, Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու մտադրության մասին։


«Գրեթե բոլոր երկրներն այսօր նման տնտեսական քաղաքականություն են վարում, և դա չի արվում որևէ երկրի կամ միության դեմ... Առևտրատնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման քաղաքականությունն ուղղված չէ որևէ միության, հատկապես ԵԱՏՄ-ի դեմ»,- հայտարարել է փոխվարչապետը։