6.04.2026
Ադրբեջանի կազմում, թե կազմից դուրս. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Հայաստանում 2023 թ.-ին էապես աճել է մեկ շնչի հաշվով պարտքի տեսակարար բեռը

Պարզվում է, որ թմբկահարվող 8,7% տնտեսական աճի հետ մեկտեղ 2023 թ.-ին Հայաստանում էապես աճել է մեկ շնչի հաշվով պարտքի տեսակարար բեռը: Մասնավորապես, 3600 ԱՄՆ դոլարից այն հասել է 4000 դոլարի: Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:


"Պարզ ասած՝ 400 դոլարով աճել է յուրաքանչյուրիս պարտքը:


Խնդիրը, թերևս, նրանում է, որ Հայաստանում շարունակվում է ՛՛երրորդ աշխարհի՛՛ երկրի տնտեսական քաղաքականություն իրականացվել՝ խարսխված առավելապես առևտի ու ծառայությունների վրա՝ առանց հեռահար ռազմավարական նպատակների, առանց արդյունաբերական հզորությունների ստեղծման ու շուկայի ընդլայնման հեռանկարի (սրա պատճառով է, ի դեպ, որ վերջին տարիներին Հայաստանում կոնվենցիոնալ՝ մեծ էներգետիկան փորձում են փոխարինել փոքրով):


Այսպես, 2023 թ.-ի Հայաստանի ՀՆԱ-ի կառուցվածքում ամենամեծ աճն արձանագրել է մեծածախ ու մանրածախ առևտուրը:


Ընդ որում, բացասական դինամիկա է դրսևորովել հանքագործական արդյունաբերություն ու բացահանքերի շահագործման , ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտներում:


Այսպիսի ՛՛առնեմ-ծախեմ՛՛ մոդելի գերակայության պայմաններում լիովին տրամաբանական է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանում չի իրականացվել որևէ լուրջ ներդրումային ծրագիր, կյանքի չի կոչվել որևէ էական ենթակառուցվածքային նախագիծ:


Գնալով ավելի ու ավելի համեստ հավելյալ արժեք ստեղծող հայաստանյան տնտեսության համար միակ այլընտրանքը պարտքի ավելացումն է՝ իրենից բխող բոլոր անվտանգային ու սոցիալական ռիսկերով":


 

Հայաստանն ապագա ունի՛, Փաշինյանը Հայաստանում ապագա չունի՛․ Թևանյան
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար