29.11.2024
19-ամյա ժամկետային զինծառայողը հարզենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
prev Նախորդ նորություն

Մակունցն ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում քննարկել է բրյուսելյան հանդիպումը

Դեսպան Լիլիթ Մակունցը հյուրընկալվել է ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում՝ որպես Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերություններին նվիրված կլոր սեղան-քննարկման գլխավոր բանախոս: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:


Միջոցառմանը, որը վարել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը, մասնակցել են փորձագետներ տարբեր վերլուծական կենտրոններից և կազմակերպություններից:


Կլոր սեղանի ընթացքում քննարկված առանցքային թեմաներն են եղել ԱՄՆ-ի հետ Հայաստանի երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները, Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, տարածաշրջանային անվտանգության հարցերը, ինչպես նաև ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած՝ Հայաստան-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակի եռակողմ հանդիպումը։


Դեսպանի խոսքին հաջորդել է հարցուպատասխանի հատվածը։