23.11.2024
Փաշինյանը պետք է պաշտոնանկ արվի, նրան պետք է արմատախիլ անել, որպես վնասակար մոլախոտի
prev Նախորդ նորություն

Փաշինյանի «հակառուսականությունը» ՀՀ–ին միայնակ է թողնելու ապագա պատերազմում

Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են Հայաստանի վզին «պովոդոկ» հագցնելու համար։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Հանրապետության հրապարակ Տելեգրամի ալիքը գրում է, որ Փաշինյանը ենթատեքստով մեղադրում է ՌԴ–ին՝ղարաբաղյան հարցը, որպես ՀՀ–ի ու ինչու ոչ նաև Ադրբեջանի վրա ճնշման լծակ օգտագործելու համար։ Դրանով Փաշինյանը փորձում է արդարացնել այն, որ Արցախը հայաթափվել է և Փաշինյանը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում՝ դրանով փակելով արցախյան հարցն ու ազատվելով ռուսական «պովոդոկից»։


ՌԴ–ից ամեն գնով «ազատվելու» Փաշինյանի ցանկությունը հանգեցրել է նրան, որ հայ ժողովուրդը լքել է Արցախը՝ այսօր էլ Իլհամ Ալիևն արդեն ողջ Հայաստանն է անվանում «Արևմտյան Ադրբեջան»։ ՌԴ–ի ազդեցությունից ազատվելն այնքան էլ հեշտ չի լինելու՝ՀՀ–ում առկա է ռուսական ռազմաբազա, հայ–թուրքական սահմանը հսկում են ռուս սահմանապահները, Հայաստանը գազ է ստանում էժան գներով ՌԴ–ից։ ՌԴ–ում բնակվում է երեք միլիոն հայ, ովքեր տրանսֆերտներ են ուղարկում ՀՀ՝այդ կերպ խթանելով հայկական տնտեսությունը։


Արևմուտքը ցույց տվեց, որ չի պատրաստվում անվտանգության երաշխիքներ տալ ՀՀ–ին՝Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ է, Թուրքիայում է տեղակայված ամերիկյան ռազմաբազան, Ադրբեջանը՝ Արևմուտքի համար կարևոր էներգետիկ գործընկեր է, անգլո–սաքսոնական ուժերի, Իսրայելի համար պլացդարմ ընդդեմ Իրանի։ Մեծ Բրիտանիան՝Բրիթիշ Փեթրոլիումը տասնյակ միլիարդավոր դոլարների նեդրումներ է արել Ադրբեջանում։


Փաշինյանը վատթարացնելով կապերը ՌԴ–ի հետ՝թուրք–ադրբեջանական ուժերի հնարավոր հարձակմանն ընդառաջ ՀՀ–ին թողնելու է միայնակ՝առանց ռուսական ռազմական աջակցության։ Արևմուտքը՝ Ադրբեջանի հարձակման պարագայում, ինչպես դա եղավ 2020թ․–ին և դրանից հետո՝սահմանափակվելու է միայն քննադատող հայտարարություններով՝ ուժ չի կիրառելու Բաքվի նկատմամբ՝ագրեսիան զսպելու նպատակով։ ՀՀ–ն պետք է հույսը դնի միայն սեփական բանակի հզորությունների վրա։ Տավուշում դիրքերի զիջումը հանգեցնելու է միայն հայոց բանակի թուլացմանն ու Բաքվի հսկողության տակ են անցելու ՀՀ–ի համար ռազմավարական նշանակության ճանապարհները, գազամուղն ու բազմաթիվ գյուղեր են հայաթափվելու։


Այսպիսով, Փաշինյանի «դեպի Արևմուտք» կտրուկ շրջադարձը ՀՀ–ին միայնակ է թողնելու թուրք–ադրբեջանական ագրեսիայի դեպքում։