6.04.2026
Ռուսաստանը կանցնի պատժամիջոցների. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Փաշինյանը վաղուց Հայաստանը վերածել է գեոպոլիտիկ սուբյեկտների կատաղի պայքարի էպիկենտրոնի

Բրյուսելում նախատեսված Փաշինյանի եռակողմ հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահի և ԱՄՆ պետքարտուղարի հետ սպասելի անհանգստությունների և մտահոգությունների տեղիք է տվել: Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

"Խնդիրը ոչ թե ԵՄ-ի կամ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներն են, այլ այն, որ Հայաստանն այդ հանդիպմանը ներկայացնում է մի անձ, ով վաղուց Հայաստանը վերածել է գեոպոլիտիկ սուբյեկտների կատաղի պայքարի էպիկենտրոնի:

Հայաստանը տարբեր փուլերում բավականին ընդգրկուն համագործակցություն է ունեցել և´ ԱՄՆ-ի, և´ ԵՄ-ի և որոշակի ուղղություններով նաև ՆԱՏՕ-ի հետ, սակայն դրանք նախորդ շրջափուլերում երբեք չեն դիտարկվել որպես հակառուսական գործընթաց, առավել ևս, նոր պատերազմի առիթ, պատճառ կամ սպառնալիք չեն դարձել:

Հիմա իրականությունն այլ է. կա անձ, որն իր արկածախնդրությամբ Հայաստանն արդեն վերածել է օբյեկտի` միակողմանի ընդունելով հարվածներ, որոնք տասնամյակներով Հայաստանին հետ են շպրտել դեպի ճահիճ, հուսահատություն, անորոշություն",- գրել է Աբրահամյանը:


 

Հասունացել է ՀՀ և Չինաստանի համագործակցությունը ռազմավարական մակարդակի բարձրացնելու պահը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար