19.04.2025
Հայաստանը խորապես մտահոգված է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա վերջին հարձակմամբ. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Որքա՞ն ներդրում է կատարել ԱԶԲ-ն ՀՀ-ում 2023-ին

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Հայաստանի հետ համագործակցում է 2005 թվականից և շարունակում է հանդիսանալ երկրի խոշորագույն բազմակողմ զարգացման գործընկերներից մեկը։ 2023 թվականին ԱԶԲ-ն շարունակել է Հայաստանում իրականացնել խոշոր ծրագրեր և նախագծեր՝ միտված ենթակառուցվածքների զարգացմանը և տեխնիկական աջակցության նախաձեռնությունների կյանքի կոչմանը՝ ներառելով ինչպես ընթացիկ, այնպես էլ նոր նախաձեռնություններ:


Հիմնական ձեռքբերումները ներառում են «Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի» կյանքի կոչմանը, Երևանի քաղաքային կենսական նշանակության ճանապարհային ենթակառուցվածքի կառուցմանը նախագիծը ավարտելուն՝ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի (SUDIP) շրջանակներում, որը ներառում էր 23 կմ քաղաքային ճանապարհային կապի կառուցում և քաղաքային երթուղիներ՝ ճանապարհային անվտանգության բարձրացման համար: 2023 թվականի ընթացքում Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի (SSIP) շրջանակներում ավարտվել է ինը դպրոցի շինարարություն, ընթացքի մեջ է տասը դպրոցների նախագծումը և քսան դպրոցի շինարարություն, որոնք ամբողջովին համապատասխանեցվում են սեյսմիկ անվտանգության միջազգային նորմերին:

Նոյեմբեր ամսին ԱԶԲ-ն 65.17 մլն ԱՄՆ դոլարի վարկ է տրամադրել ՀՀ Կառավարությանը՝ նպատակաուղղված բարելավելու քաղաքային միջավայրը, ճանապարհային ցանցը և խթանել կլիմայի նկատմամբ կայուն ենթակառուցվածքների զարգացմանը մայրաքաղաք Երևանում: Ծրագիրը համահունչ է Փարիզի համաձայնագրի նպատակներին և 40%-ով կբարձրացնի գետերի անցման կարողությունները և ավելի քան 2 կմ-ով կնվազեցնի Իսակովի և Արշակունյաց պողոտաների հիմնական ճանապարհների միջև ճանապարհորդությունը՝ խնայելով ուղևորներին 12 րոպե ժամանակ:

2023 թվականի ընթացքում ԱԶԲ-ն հաստատել է նաև 66,1 միլիոն եվրոյի (72,3 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք) վարկ՝ որպես լրացուցիչ ֆինանսավորում՝ աջակցելու Հայաստանի կառավարությանը սեյսմակայուն դպրոցների կառուցման և սեյսմիկ աղետների ռիսկի կառավարման կարողությունների հզորացման գործում:

Նապխորդ տարի ԱԶԲ-ի և Արդարադատության նախարարության համատեղ ջանքերով Հայաստանում մեկնարկեց «Միջազգային արբիտրաժային ֆորումը»-ի անդրանիկ նիստը։

Կանանց միջազգային օրվա շրջանակում ԱԶԲ-ն և ՀՀ կառավարությունը կազմակերպել են «Աղետների ռիսկի կառավարում» համաժողով՝ «Բոլորի համար և բոլորի կողմից» խորագրով, որտեղ մասնակիցները կիսվել են գենդերային ինտեգրման փորձով և քննարկել ապագա ծրագրերը:

Տարվա ընթացքում տեղի են ունեցել բարձր մակարդակի այցեր և հանդիպումներ ԱԶԲ-ի և Հայաստանի կառավարության պատվիրակությունների միջև, այդ թվում՝ ՀՀ Նախագահի, վարչապետի, փոխվարչապետների, ֆինանսների նախարարի և այլ գործընկեր նախարարների հետ: Հանդիպումների նպատակն էր ընդլայնել համագործակցությունը, գնահատել ընթացիկ ծրագրերի արդյունավետությունը և աջակցել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին։ ԱԶԲ նախագահ Մասացուգու Ասակավայի այցը Հայաստան միտված էր վերահաստատել բանկի հավատարմությունը՝ հօգուտ Հայաստանի զարգացման օրակարգի։


 


 

Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում ոչ մի սխալ բան չենք արել. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար