24.11.2024
ԵԱՀԿ դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել
prev Նախորդ նորություն

ԱՄՆ դեսպանի ավտոմեքենան Երևանում կայանում է որտեղ պատահի

Երեւանի Ամիրյան փողոցում տեղակայված «Լուի շարդեն» սրճարանի դիմաց էր այսօր կայանել իր ծառայողական ավտոմեքենան ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Մեքենան կայանելու մեջ որեւէ արտասովոր բան չէր լինի, եթե այն կայանված չլիներ հետիոտնի համար նախատեսված անցուղու վրա, քաղաքացիները ստիպված պետք է փողոցն անցնեին՝ շրջանցելով դեսպանի մեքենան, գրում է armtimes.com կայքը:

«01 D 001 AM» պետհամարանիշով BMW-ն նշված հատվածից տեղաշարժվեց միայն այն ժամանակ, երբ դեսպան Միլսը որոշեց մոտենալ մեքենային: Լրատվամիջոցի լուսանկարները փաստում են, որ դեսպանին սպասարկած մեքենան թույլ է տվել ճանապարհաստրասնպորտային երթեւեկության կոնոնների խախտում:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի» 124-րդ հոդվածի 26-րդ կետը սահմանում է, որ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից տրանսպորտային միջոցը հետիոտնային անցման վրա կանգնեցնելը, եթե դրա անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղեւորի առողջական վիճակի հետ` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով (20 հազար դրամ):