24.11.2024
Կեչուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
prev Նախորդ նորություն

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 6 սմ-ով

Սևանա լճի մակարդակը 2024 թվականի փետրվարի 26-ից մինչ մարտի 26-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 6 սմ-ով։


ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն ՊՈԱԿ հայտնում են, որ 2024 թվականի մարտի 25-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մ 22 սմ բարձրության վրա, ինչը 8 սմ-ով ցածր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։ Իսկ 2024 թվականի փետրվարի 26-ին գրանցված 1900 մ 16 սմ նիշի դիմաց արդեն մարտի 26-ին գրանցվել է 1900 մ 22 սմ նիշը։


2024 թվականի հունվարից մինչև մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 17 մլն 984 հազար խմ ջուր։ Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ։