24.10.2026
Արգենտինան և Հայաստանը մշտապես ունեցել են բարեկամական հարաբերություններ․ Արարատ Միրզոյան
prev Նախորդ նորություն

ԱՄՆ գործընկերներին է ներկայացվել զինվորական դատախազության գործունեությունը

Գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը և Գլխավոր դատախազի տեղակալ, Զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը մարտի 25-ին ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներ Մարիսա Բարիսետին, Ռիչարդ Ֆեյին և Տալոն Ռոսին:


Դատախազությունից հայտնում են, որ Գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը շնորհակալություն է հայտնել ներկայացուցիչներին հանդիպումը նախաձեռնելու համար և բարձր գնահատել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ մի շարք ուղղություններով փոխգործակցությունը:


Գլխավոր դատախազի տեղակալ, Զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը ԱՄՆ գործընկերներին է ներկայացրել Զինվորական դատախազության գործունեությունը, գործառույթները, աշխատանքի առանձնահատկություններն ու կարևորել փորձի փոխանակման ու համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։


 


 

Կեչուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հաջորդ նորություն next
 Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին
23.10.2026
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին