21.04.2025
Թուրքական թերթը գրել է Հայաստանի հետ սահմանին պատ կառուցելու մասին
prev Նախորդ նորություն

ԼՂ հակամարտությունը շարունակում է բացասաբար ազդել ԱՊՀ երկրների տնտեսության վրա․ Moody’s

Աշխարհաքաղաքական հակամարտությունները, այդ թվում` Հայաստանի և Ադրբեջանի միջև, լարվածության մեծացումը շարունակում են բացասական ազդեցություն թողնել Անկախ պետությունների համագործակցության երկրների (ԱՊՀ) տնտեսական կյանքի վրա: Այս մասին ասվում է ԱՊՀ երկրների վերաբերյալ Moody’s միջազգային վարկանիշային կազմակերպության հրապարակած հաշվետվությունում:

Զեկույցի համաձայն՝ տարածաշրջանում տնտեսության աճն ավելի արագ կլինի 2017թվականին, քան 2016 թվականին էր: Ըստ կանխատեսումների՝ 2017թ․ այն կկազմի 2 տոկոս` 2016թ. 1 տոկոսի փոխարեն, իսկ 2018 թվականին` 3 տոկոս:

«Աշխարհաքաղաքական հակամարտությունները էական դեր են խաղալու ԱՊՀ անդամ երկրների տնտեսական կյանքի վրա: Ուկրաինայի դեպքերի առնչությամբ Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության ավելացումը բացասական ազդեցություն են ունենալու: ԱՊՀ անդամ 9 երկրներ հակամարտության մեջ են իրենց հարևանների հետ: Միայն Բելառուսը և Ղազախստանը իրենց հարևանների հետ որևէ խնդիր չունեն»,- ասված է հաշվետվության մեջ:
ԵԱՀԿ դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար