24.11.2024
Վրաստանի կառավարությունն ընդունել է ՀՀ գազի տրանզիտի մասով «Գազպրոմի» առաջարկը
prev Նախորդ նորություն

Թուրքական թերթը գրել է Հայաստանի հետ սահմանին պատ կառուցելու մասին

Թուրքական Star պարբերականի լրագրող Էրջան Բայսալը պնդում է, թե Թուրքիան նախատեսում է Թուրքիա–Հայաստան եւ Թուրքիա–Իրան սահմանին բետոնե պատ կառուցել։

Թուրք լրագրողն իր հրապարակման մեջ հակասական միտք է նաեւ գրել՝ շեշտելով, թե առաջիկա ամիսներին կարագացվեն Հայաստանի, Վրաստանի ու Իրանի հետ առկա մաքսակետերի արդիականացման աշխատանքները։

Էրջան Բայսալը նշել է, թե Սիրիայի հետ սահմանին կառուցվող բետոնե պատն ավարտելուց հետո աշխատանքներ են սկսվելու բետոնե պատ կառուցելու Հայաստանի ու Իրանի հետ սահմանին՝ մաքսանենգության դեմն առնելու նպատակով։

Նշվում է, որ դեռեւս 2016–ի մայիսին թուրքական TOKI պետական շինարարական ընկերության, պաշտպանության նախարարության ու ֆինանսների նախարության միջեւ պայմանագիր է ստորագրվել՝ 6 նահանգներում 3 մետր բարձրությամբ բետոնե պատ կառուցելու վերաբերյալ։