25.11.2024
Փորձագետ. Երևանը մինչև խորհրդարանական ընտրություններն ոչ մի լուրջ քայլ չի ձեռնարկի Ղարաբաղի հարցով
prev Նախորդ նորություն

Վրաստանի կառավարությունն ընդունել է ՀՀ գազի տրանզիտի մասով «Գազպրոմի» առաջարկը

Վրաստանի կառավարությունը համաձայնվել է «Գազպրոմի» առաջարկին՝ Հայաստան մատակարարվելիք ռուսական գազի տրանզիտի դիմաց անցում կատարել գումարային վճարման: Այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն:

Նախօրեին նա Մինսկում հերթական հանդիպումն է անցկացրել «Գազպրոմի» ներկայացուցիչների հետ, որի օրակարգում Հայաստան գազի տրանզիտի դիմաց վճարման հարցն է եղել: Վերջին ամսում սա արդեն երրորդ հանդիպումն էր, որի ժամանակ արվել էր առաջարկ, որը Քլաձեն որակել էր «հետաքրքիր» և խոստացել քննարկել այն կառավարության նիստում:

Համաձայն ընդունված որոշման, Ռուսաստանը այլևս չի հատկացնի Վրաստանին Հայաստան մատակարարվելիք գազի ընդհանուր ծավալի 10 տոկոսը, ինչպես եղել է մինչ օրս և կանցնի գումարային վճարման:

Հարկ եղած դեպքում Վրաստանը կկարողանա Ռուսաստանից գազ ստանալ հազար խմ դիմաց վճարելով 185 դոլար, մինչդեռ շուկայական արժեքը կազմում է 215 դոլար: Վրաստանի և «Գազպրոմի» միջև համաձայնությունը երկու տարով է: Քալաձեն նշել է, որ ռուսական ընկերությունը եվրոպական երկրների մակարդակում ամենից բարձր գինը կվճարի Վրաստանին գազի տրանզիտի դիմաց: