23.07.2025
ՀՀ-ն մշտապես կարեւորել ու շարունակում է կարեւորել հայ-ֆրանսիական հարաբերությունները
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացը կակտիվանա. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի հետ համատեղ ասուլիսում այսօր հայտարարել է, որ քննարկվել է Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները:


Նա հիշեցրել է, որ հունվարի 26-ին Թբիլիսիում Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի ընթացքում երկու պետությունները  ստորագրել են ռազմավարական համագործակցության մասին համատեղ հռչակագիրը, որը հավակնոտ հեռանկար է ուրվագծում բոլոր բնագավառներն ընդգրկող մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։ 


«Հռչակագրում էական առանցք է միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անվերապահ ճանաչումը, և այսօր նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,- ասել է Փաշինյանը։

Միշտ աջակցել ենք պաղեստինյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը. Ալեն Սիմոնյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` spress.ge
21.07.2025
Ղրղզստանը, Ղազախստանը և Ադրբեջանը՝ Վրաստանի արտահանման գլխավոր ուղղություններն 2025-ին