23.11.2024
Այս պահին մեկ անձ զինված շարունակում է մնալ ոստիկանության Նոր Նորքի բաժնի դիմաց. ՆԳՆ
prev Նախորդ նորություն

Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի. ԱԳՆ

Համաձայն պաշտոնական հաստատման՝ մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի:


Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։


Նախօրեին ՌԴ ԱԻՆ-ը հրապարկել է ահաբեկչության հետևանքով 68 զոհվածների անունները, որոնց թվում հաստատվել է Լիլիթ Իսրայելյանի անունը։


ՀՀ ԱԳՆ-ն նաև հայտնել էր, որ Մոսկվայում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության առնչությամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում ՌԴ համապատասխան կառույցների հետ, ինչպես նաև բոլոր հնարավոր շրջանակների ներգրավվամբ ճշտվում են նաև ոչ պաշտոնական աղբյուրների կողմից տարածվող տեղեկությունները:


Համապատասխան պաշտոնական տեղեկատվություն կամ հաստատում լինելուն պես կտեղեկացնենք: