24.11.2024
Հարկադիր տեղահանումը չի կարող լեգիտիմացվել որպես հակամարտությունների կարգավորման մեթոդ
prev Նախորդ նորություն

Եվրախորհրդարանում տեղի է ունեցել Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին նվիրված համաժողով

Եվրախորհրդարանի՝ Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևի նախաձեռնությամբ՝ Հայաստանի խորհրդարանի պատգամավորների և Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի մասնակցությամբ, Եվրախորհրդարանում տեղի է ունեցել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին նվիրված համաժողով։


Այն կազմակերպվել է քննարկելու Եվրախորհրդարանի կողմից հայ ռազմագերիների վերաբերյալ համապատասխան բանաձևի ընդունումից 3 տարի անց ստեղծված իրավիճակը: Հիմնական բանախոսներն են եղել միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, «Արևելյան Եվրոպա-Հարավային Կովկաս. միջազգային համագործակցություն մարդու իրավունքների ոլորտում» ծրագրի տնօրեն Սիմոն Պապուաշվիլին, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը, Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի միգրացիոն բաժնի ղեկավար Արիֆ Յունուսը և Libertas 2020 նախագծի ներկայացուցիչ, Covcas իրավունքի և կարգավորման կենտրոնի նախագահ Հիլդա Չոբոյանը:


Արիֆ Յունուսն ասել է, որ Բաքվում հայ ռազմագերիների նկատմամբ բոլոր դատական ​​գործերը հակասում են ոչ միայն միջազգային իրավունքին, այլև հենց Ադրբեջանի սահմանադրությանը։


Սիմոն Պապուաշվիլին նշել է, որ հայ ռազմագերիները ենթարկվում են աննախադեպ դաժան խոշտանգումների և զրկված են փաստաբան ընտրելու հնարավորությունից։


«Բաքվի ռեժիմի կողմից պահվող անձինք բանտարկյալներ չեն, նրանք գերիներ են։ Ադրբեջանը խախտում է հրադադարի վերաբերյալ իր ստորագրած եռակողմ հայտարարությունը, որում հստակ նշված է, որ բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեն փոխադարձ հիմունքներով»,- ասել է դեսպան Բալայանը:


Անդրեյ Կովաչևն ընդգծել է, որ ռազմագերիները և կալանավորները պետք է անհապաղ ազատ արձակվեն՝ առանց որևէ նախապայմանի։