Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, ե՞րբ՝ չեմ կարող ասել. Փաշինյան
Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, երբ՝ չեմ կարող ասել: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այո՛, մենք ՀԱՊԿ-ում մեր ներկայությունը սառեցրել ենք։ Հարց չի՞ ծագում՝ ինչո՞ւ ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցիչ չունենք, ինչո՞ւ կարծիք չենք արտահայտում, ինչո՞ւ չենք օգտագործում մեր քվոտան ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ նշանակելու համար։ Ինչքանո՞վ է մեր դիրքորոշումը ՀԱՊԿ-ի նկատմամբ արդար․ այս հարցին պատասխանելու համար մեր ասելիքը չի փոխվել։ Մենք պահանջում ենք, որ ՀԱՊԿ-ի մեր հարգելի գործընկերները պատասխանեն հարցին, թե ո՞րն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում»,- նշեց նա։
Նա շեշտեց՝ Հայաստանի ու ՀԱՊԿ-ի միջև այս հարցերը պետք է հստակեցվեն, եթե ոչ, ապա Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից. «Թե երբ, չեմ կարող ասել»,- նշեց նա։