24.11.2024
Կարևոր է կանանց առավելագույն ներգրավման համար հնարավորություններ ստեղծելը. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Տավուշում հեղուկ գազով ցիստեռնը գլորվել և հայտնվել է ձորում

Այսօր՝ մարտի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։


Ժամը 09։50-ի սահմաններում «DAF» մակնիշի հեղուկ գազ տեղափոխող ավտոցիստեռի վրայից Նոյեմբերյան -Իջևան ավտոճանապարհի Բաղանիս գյուղի վարչական տարածքում, դեռև անհայտ հանգամանքներում ցիստեռը պոկվել է, հաղորդում է Shamshyan.com-ը:


Պոկվելու հետևանքով ցիստեռնը գլորվել և հայտվել է ձորում։


Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Նոյեմբերյանի թիվ 64 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։


Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։


Մինչ հրշեջների ու պարեկների ժամանումը վարորդին առաջինը օգնություն են ցուցաբերել:


Դեպքի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։