6.09.2025
Հայաստանի պաշտպանությունն ու հզորացումը՝ ՀՀ-ՌԴ-Իրան ռազմաքաղաքական նոր դաշինքի մեջ
prev Նախորդ նորություն

ՀՀ և Եվրաջասթի միջև համաձայնագրի կնքումը նոր որակ կհաղորդի առկա համագործակցությանը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2024 թվականի մարտի 6-ին Հաագայում հանդիպել է Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանին: 


Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Եվրաջասթի նախագահին ջերմ ընդունելության համար և Գլխավոր դատախազության միջազգային-իրավական փոխգործակցության համատեքստում բարձր է գնահատել Եվրաջասթի հետ արդեն ձևավորված գործընկերային հարաբերությունները: 


«Ես վստահ եմ, որ այս հանդիպումն ու 2024 թվականին նախատեսվող՝ Հայաստանի և Եվրաջասթի միջև քրեական գործերով դատական համագործակցության մասին համաձայնագրի կնքումը նոր որակ կհաղորդեն քրեական վարույթներով մեր համագործակցությանն ու կնպաստեն դրանց քննության արդյունավետության բարձրացմանը»,- նշել է հանրապետության գլխավոր դատախազը: 


Լադիսլավ Համրանի հետ զրույցում Աննա Վարդապետյանն անդրադարձել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության վարույթով իրավական օգնության հարցման ընթացքին, կարևորել կոռուպցիոն և ֆինանսական հանցագործությունների, ինչպես նաև փողերի լվացման 60-ից ավելի վարույթներով արդեն կատարված իրավական օգնության հարցումները և շնորհակալություն հայտնել Եվրաջասթի նախագահին՝ այս վարույթներով ցուցաբերված աջակցության համար: 


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


 


 

Սուրեն Պապիկյանն ու Իրանի ԶՈՒ շտաբի պետը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը