Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են ապօրինի պահվող Արցախի պաշտոնյաներին
Փետրվարի վերջին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի անդամներն այցելել են կեղծ մեղադրանքներով ձերբակալված և Բաքվում ապօրինաբար կալանավորված Արցախի նախկին ղեկավարներին և պաշտոնյաներին։ Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ների հարցին ի պատասխան ասել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։
Ըստ տեղեկությունների՝ նրանց հետ իբր անհատական հանդիպումներ են եղել, և յուրաքանչյուրին հնարավորություն է տրվել շփվել ընտանիքի հետ։
Հիշեցնենք, որ Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին ապօրինի առևանգել և տեղափոխել են Ադրբեջան: Նրանք ամիսներ շարունակ պահվում են Բաքվի բանտերում: