27.11.2024
Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են ապօրինի պահվող Արցախի պաշտոնյաներին
prev Նախորդ նորություն

ՌԴ-ին հայտնի չէ «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ որևէ որոշում

Ռուսաստանին հայտնի չէ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ որևէ որոշում, աշխատանքներ են տարվում բոլոր ուղղություններով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Ինչ վերաբերում է «Զվարթնոցի» ​​սահմանապահներին, ապա, որքան հասկանում ենք, այս հարցով որոշումներ չեն եղել, և այդ որոշումները մեզ ոչ ոք պաշտոնական խողովակներով չի հասցրել, մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով՝ և՛ ԱՊՀ կառույցների, և՛ ԵԱՏՄ շրջանակներում, և՛ երկկողմ հարաբերությունների մակարդակով»,- ասաց նա։


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի խոսնակը ռուս սահմանապահներին կոչ էր արել հեռանալ «Զվարթնոց» օդանավակայանից։ Ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերը, թե ՌԴ սահմանապահները պետք է դադարեցնեն աշխատանքը «Զվարթնոց» օդանավակայանում, «պաշտոնական Երևանի ներկայացուցիչների ոչ բարյացակամ պահվածքի ևս մեկ օրինակ է»։ Նրա խոսքով, Ռուսաստանը Հայաստանից որևէ հարցում չի ստացել «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ։