25.11.2024
Պայթուցիկներ ու SMS հաղորդագրություններ. ո՞վ է ընկել ՔՊ-ականների հետևից. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Չափազանց վտանգավոր եմ համարում ադրբեջանական այս ապատեղեկատվության դաշտ նետելը

Ադրբեջանական պետական վերահսկողության տակ գտնվող քարոզչական հիմնական միջոցներից մեկը հոդված է տպագրել, որտեղ արտահոսքի միջոցով փորձում է Հայաստանին մեղադրել առաջիկայում նախապատրաստվող գործողության մասին: Այս մասին գրում է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

"Ըստ այդ կեղծիքի, Հայաստանը Ֆրանսիայի և այլ արտատարածաշրջանային ուժերի օժանդակությամբ հարձակում է գործելու մի քանի բարձունքների ուղղությամբ, որի նպատակը բանակցային գործընթացում հայկական դիրքերի ուժեղացումն է:

Չափազանց վտանգավոր եմ համարում ադրբեջանական այս ապատեղեկատվության դաշտ նետելը, որն ավելի շատ Ադրբեջանի կողմից նոր գործողության նախապատրաստություն է հիշեցնում",- գրել է Աբրահամյանը: