25.11.2024
ՀՀ և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն այցելել են Ծիծեռնակաբերդ
prev Նախորդ նորություն

ՀՀ սահմանին կանխվել է ոսկե ձուլակտրոների խոշոր խմբաքանակի տեղափոխումը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն Բավրայի մաքսային կետ–բաժնում կանխել է չհայտարարագրված ոսկե ձուլակտրոների խոշոր խմբաքանակի տեղափոխումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։


«Հայաստանից Վրաստան ուղևորվող տրանսպորտային միջոցի զննությամբ պարզվել է, որ մեքենայի խցիկում առկա են 2215 գրամ ընդհանուր քաշով, նախնական գնահատմամբ՝ շուրջ 58 միլիոն դրամ արժողությամբ ոսկե ձուլակտորներ»,– ասված է հաղորդագրությունում։


Նշվում է նաև, որ մաքսակետի ծառայողները ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից են տեղեկություններ ստացել։


Այսօր առավոտյան էլ վրացական կողմը հայտնել էր, որ հայ-վրացական սահմանին` «Սադախլո» անցակետում, 1 735 գրամ քաշով ոսկյա զարդերի ապօրինի ներկրում է կասեցվել, 1 անձ է ձերբակալվել։