24.11.2024
ՀԱՊԿ-ը Չինարիի միջադեպը որակել է «սադրիչ գործողություն»
prev Նախորդ նորություն

Պուտինը ստորագրել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ միավորված ՀՕՊ ստեղծելու մասին օրենքը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում միավորված ՀՕՊ ստեղծելու մասին, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Հայաստանի հետ համաձայնագիրը կնքվել էր 2015–ի դեկտեմբերի 23-ին։ Դրանով նախատեսվում է ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծել որպես ԱՊՀ անդամ պետությունների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի բաղադրիչ»։

Հիշեցնենք, ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հանդես էր եկել պարզաբանմամբ, որում նշված էր, որ «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը չի գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, հետևաբար այն չի ազդում ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունների համագործակցության վրա: Այս մասին ասված է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պատրաստված տեղեկանքում, որը վերաբերում է հիշյալ համաձայնագրին: