ՀՀ Կառավարությունը Փարիզում ավելի քան 23 մլն եվրոյով շենք կգնի
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված է Փարիզում ավելի քան 23 մլն եվրոյով շենք գնելու հարցը՝ ՀՀ դեսպանության համար:
Հարցը ներառված է չզեկուցվողների շարքում:
Ըստ որոշման.
"Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և 23-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածի N 3 աղյուսակում կատարել փոփոխություն և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների։
2. Փարիզ քաղաքում ՀՀ դեսպանության համար ծառայողական շենք ձեռքբերելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեի Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին հատկացնել 2,300,000.0 եվրոյին համարժեք դրամ":