26.11.2024
ՍԱՏՄ-ն «Ջերմուկի» հարցով ՌԴ-ից որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
prev Նախորդ նորություն

Հայտնի է՝ ով կքննի Լևոն Քոչարյանի գործը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և «Դիմադրություն» շարժման մասնակից Սերգեյ Ասատուրովի գործը մակագրվել է դատավոր Կարեն Ֆարխոյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։


Հիշեցնենք, երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, 2023-ի սեպտեմբերի 22-ին Երևանում ընդդիմության ակցիայի ժամանակ  բերման էր ենթարկվել:Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար, մինչդեռ տեսանյութերից երևում է, որ կարմիր բերետավորներն են ուժ գործադրում Քոչարյանի նկատմամբ: