27.11.2024
Իրանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի իրագործմանը
prev Նախորդ նորություն

Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ և Լիլի Մկրյանի խափանման միջոցները փոխվեցին

Դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխել է երկու մեղադրյալի խափանման միջոցը. նվազել է մեղադրյալների կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու հավանականությունը:

Հաշվի առնելով, որ մեղադրյալները` առևտրային կազմակերպության աշխատակիցներ Ա.Գ.-ն և Լ.Մ.-ն, ցուցմունքներ են տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրանց մասնակցությամբ կատարվել են առերեսումներ, որպիսի պայմաններում վարույթի տվյալ փուլում էականորեն նվազել է մեղադրյալների կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը՝ դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները երաշխավորություն էին ներկայացնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կնոջ` Անի Գեւորգյանի, «Սիներջի» ընկերության բիզնեսի զարգացման կառավարիչ Լիլի Մկրյանի եւ ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի մասով: Հիմնավորումը հետևյալն է՝  Անի Գեւորգյանը եւ Լիլի Մկրյանն իրենց խնամքի տակ անչափահաս երեխաներ ունեն: