27.07.2024
Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ և ԵՄ միջև առնչվող հարցեր
prev Նախորդ նորություն

Խորհրդարանը շարունակել է քննարկել Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը

Փետրվարի 8-ին Ազգային ժողովը շարունակել է քննարկել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը: Նախորդ օրը քննարկվել էր Արթուր Աթաբեկյանի թեկնածությունը:


Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Արթուր Աթաբեկյանի, Արման Օհանյանի եւ Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները:


ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է Արման Օհանյանի ու Գուրգեն Մալխասյանի կենսագրական տվյալներն ու աշխատանքային ուղին:


ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հետաքրքրվել է քաղաքացիական գործերով դատավարություններով, մասնավորապես՝ զրպարտության եւ վիրավորանքի գործերով վճիռների կայացմամբ: Խորհրդարանի նախագահի խոսքով դատարանը համաձայնում է, որ տեղի է ունեցել վիրավորանք ու զրպարտություն, սակայն դատավորները խուսափում են մեծ չափով փոխհատուցում սահմանելուց, որի պատճառով չի փոխհատուցվում անգամ հայց ներկայացրած անձի ծախսը:


«Դատավորն ունի հայեցողության շրջանակ, որը նրան տվել է օրենսդիրը»,- նշել է Կարեն Անդրեասյանը՝ հավելելով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վրա է հիմնված, որ դատարանն ամեն անգամ ինքն է որոշում, թե տվյալ դեպքում խոսքի ազատությունը չարաշահող սուբյեկտն իր ֆինանսական վիճակով պայմանավորված ինչ պատասխանատվության պետք է ենթարկվի: «Կարելի է այդ ներքին շեմին որոշակի հստակեցումներ տալ օրենսդրությամբ, որը կօգնի դատավորին ավելի ճիշտ կողմնորոշվել իր հայեցողության շրջանակում: Կարող է դա անել Վճռաբեկ դատարանը: Սա որեւէ ձեւով ուղղորդում չէ, ուղղակի տրամաբանական լուծում է, օրինակ՝ նախադեպային իրավունքով հասկանալ՝ ո՞ր դեպքում, օրինակ, այդ նվազագույն շեմն ինչպիսի՞ն պետք է լինի»,- պարզաբանել է ԲԴԽ նախագահը:


Ի պատասխան Ալեն Սիմոնյանի մեկ այլ դիտարկմանն՝ Կարեն Անդրեասյանը խոսել է դատական համակարգի անկախության մասին եւ նշել. «Այո՛, մի կողմից Ազգային ժողովի ո՛չ մի թեւ, ո՛չ մի կուսակցություն որեւէ կերպ չպետք է ճնշի դատավորին, բայց մյուս կողմից դատավորը չպետք է մտածի, որ ցանկացած ապօրինություն կարող է լինել անպատժելի: Դրա համար կան ԲԴԽ դիմելու հստակ ձեւեր, իսկ ԲԴԽ-ն, հաստատ, ամենաարդար ձեւով կենթարկի պատասխանատվության այն դատավորին, որը խախտել է որեւէ մարդու իրավունք»: Նա հանդիպումներ կազմակերպելու եւ դատական համակարգի խնդիրները մանրամասն քննարկելու պատրաստակամություն է հայտնել:


Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու Գուրգեն Մալխասյանը, մասնավորապես, խոսել է Վճռաբեկ դատարանի սահմանադրական առաքելության, արդարադատության իրականացման ընթացքի, դատական պրակտիկայում իրավանորմի մեկնաբանության, դատաքննական գործընթացներում Վճռաբեկ դատարանի դերակատարության մասին:


Հարցուպատասխանի ձեւաչափում թեկնածուն անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը, դատական գործերի լուծման մեխանիզմներին:


Թեկնածու Արման Օհանյանը շնորհակալություն է հայտնել ԲԴԽ-ին Վճռաբեկ դատարանում պաշտոնավարելու համար Ազգային ժողովին իր թեկնածությունը ներկայացնելու համար:


Զեկուցողի խոսքով Վճռաբեկ դատարանի որոշումներով է նաեւ պայմանավորված դատական իշխանության հեղինակության բարձրացումը, արդարության նկատմամբ հանրության հավատի վերականգնումը: Թեկնածուն ընդգծել է, որ քաղաքացիական արդարադատության ոլորտում, մասնավորապես, վերջին 10-15 տարիների ընթացքում մեր երկրի դատական իշխանության առջեւ ծառացած գերխնդիրներից է դարձել ՀՀ դատարանների, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի գերծանրաբեռնվածությունը, դատական գործընթացների ձգձգվածությունը: «Ի թիվս այլ գործոնների, նաեւ այդ հանգամանքն է նպաստել, որ դատարանների եւ դատական իշխանության ներկայացուցիչների հանդեպ նվազել է հանրության վստահությունը: Սակայն ես լավատես եմ եւ կարծում եմ, որ իշխանության երեք թեւերի ակտիվ փոխգործակցության արդյունքում տեսանելի ապագայում կունենանք էականորեն նվազ ծանրաբեռնված դատարաններ, ինչը կհանգեցնի ինչպես դատական ակտերի որակի բարձրացմանը, այնպես էլ գործերի ողջամիտ ժամկետներում քննության իրականացմանը»,- նման կարծիք է հայտնել թեկնածուն:


Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորները խոսել են դատական համակարգի վարկանիշի բարձրացման անհրաժեշտության մասին, կարեւորել հանրային վստահության աճը դատական իշխանության նկատմամբ: Ելույթներում խորհրդարանականներն անդրադարձել են նաեւ Սահմանադրության որոշ դրույթների փոփոխության հնարավորությանը, Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին եւ այլն:


 


 


 

Ֆրանսիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Նորաբակ գյուղ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանը պատրաստ է բանակցել ՀՀ հետ ՌԴ-ում և այլ հարթակներում. ԱԳՆ
24.07.2024
Ադրբեջանը պատրաստ է բանակցել ՀՀ հետ ՌԴ-ում և այլ հարթակներում. ԱԳՆ

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online

alexistogel 4d

alexistogel slot

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

Slot Dana

Situs Toto Macau

bandar toto macau

Slot Gacor