28.04.2025
Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսը աշխատող և հարկ վճարող քաղաքացին է. Նիկոլ Փաշինյան
prev Նախորդ նորություն

Սկսվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցումը

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ (Իրանի սահման) 32կմ ճանապարհահատվածի վերակառուցման մեկնարկը տրվել է։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:


Կապալառու կազմակերպությունը‚ որը բաղկացած է իրանական երկու շինարարական ընկերություններից՝ «Abad Rahan Pars International Group» և «Tunnel Sadd Ariana»‚ այժմ իրականացնում է մոբիլիզացիոն-նախապատրաստական աշխատանքներ, կառուցվում է շինարարի բազան‚ ներմուծվում է շինտեխնիկա և այլն։


Քաջարան-Ագարակ հատվածում նախատեսվում է վերակառուցել 32 կմ ճանապարհ‚ կառուցել 17 կամուրջ‚ 2 թունել (ընդհանուր շուրջ 900 մ երկարությամբ)‚ 5 տրանսպորտային հանգույց, ինչի արդյունքում նշված հատվածը կհամապատասխանեցվի մայրուղիների համար նախատեսված եվրոպական նորմերին։


 


 

ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է «Կլինգենդայլ» ինստիտուտում կայացած քննարկմանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար