28.04.2025
Որո՞նք են ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթերը
prev Նախորդ նորություն

Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսը աշխատող և հարկ վճարող քաղաքացին է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսը աշխատող և հարկ վճարող քաղաքացին է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Նրա վճարած հարկերի շնորհիվ են կառուցվում և գործում դպրոցները, կառուցվում մանկապարտեզները, ճանապարհները, ջրագծերը:


Նրա վճարած հարկերի շնորհիվ են աշխատավարձ ստանում բոլոր ուսուցիչները, բոլոր զինվորները, սպաները, գեներալները, բոլոր դիվանագետները:


Նրա վճարած հարկերի շնորհիվ են պահպանվում և վերականգնվում պատմամշակութային հուշարձանները:


Նրա վճարած հարկերի շնորհիվ է ձեռք բերվում սպառազինություն և տեխնիկա, ինժեներական աշխատանքներ կատարվում սահմանին:


Նրա վճարած հարկերի շնորհիվ է սնվում, հագնվում զինվորը:


Նրա վճարած հարկերի շնորհիվ են թոշակ ստանում թոշակառուները, նպաստ ստանում նպաստառուները, առողջապահական ծառայություններ ստանում հարյուր հազարավոր մարդիկ, ում ստացած ծառայությունների դիմաց վճարում է պետական բյուջեն և այս վճարումների շնորհիվ են աշխատում առողջապահական հիմնարկները՝ բժշկական կենտրոնները, պոլիկլինիկանները և ամբուլատորիաները:


Աշխատող և հարկ վճարող քաղաքացին 2023 թվականին աշխատել և պետական բյուջե է վճարել 2 տրիլիոն 222 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր, ինչը 2017 թվականի համեմատ ավել է 1 տրիլիոն 64 միլիարդ դրամով (շուրջ 2.6 միլիարդ դոլարով) կամ 92 տոկոսով:


Ես խոնարհվում եմ աշխատող և հարկ վճարող քաղաքացու առաջ:


Նրա հերոսությունը շատ-շատերը, երբեմն նույնիսկ ինքը չեն նկատում:


Կառավարությունը նկատում է: Ես ինքս նկատում եմ: Շնորհակալություն»,- գրել է նա:


 


 


 


 


 

Սկսվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար