1.12.2024
ՀՀ-ն պիտի դադարի լինել թիրախ, օգտագործվել որպես առուծախի միջոց. Արշակյան
prev Նախորդ նորություն

ՔՊ-ն կերաշխավորի վերջին օրերին կալանավորվածների ազատ արձակմանը

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը որոշում է կայացրել և մտադիր է երաշխավորություն ներկայացնել կոռուպցիոն սկանդալի շրջանակներում ձերբակալված երկու կանանց, այդ թվում՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը և «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին կալանքից ազատելու համար։ 


Լրագրողների համապատասխան հարցին ի պատասխան ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը նշեց. «Կա որոշում մանկահասակ երեխաներ ունեցող կանանց և Աշոտ Հովհաննիսյանի վերաբերյալ"։ Լրագրողների այն դիտարկմանը, թե ԱԺ շատ պատգամավորներ պնդում են, որ տեղյակ չեն նման որոշման մասին, Արշակյանը նշեց.


ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ խմբակցությունում երաշխավորագիր ուղարկելու հարցը քննարկվել է՝ հաշվի առնելով հարցի հասարակական հնչեղությունը, ինչպես նաև բարոյական կողմը, քանի որ ի վերջո խոսքը փոքր երեխաներ ունեցող կանանց մասին է: Նրա խոսքով, երաշխավորագիր ներկայացնելու հարցին խմբակցությունում բոլորը դրական են վերաբերվել, դա կարվի այսօր աշխատանքային օրվա ավարտին։ Միևնույն ժամանակ նա խոստովանեց, որ ստորագրահավաքը դեռ չի սկսվել։


Կոնջորյանը նշեց, որ կանանց դեպքում հաշվի է առնվել մանկահասակ երեխաներ ունենալու հանգամանքը, իսկ Աշոտ Հովհաննիսյանի մասով պատգամավորները հաշվի են առել նրա ներդրումը ոլորտի զարգացման գործում։


«Մենք եկել ենք այն եզրակացության, որ խափանման միջոցի փոփոխությունը չի ազդի նախաքննության ընթացքի վրա, ինչի պատճառով էլ որոշեցինք օգտվել օրենսդրական այս հնարավորությունից»,- պարզաբանել է Կոնջորյանը որոշումը։

Հարցին, թե իշխող խմբակցությունն այդքան մեղմ կլինի՞, եթե ընդդիմության ներկայացուցիչները հայտնվեն նման իրավիճակում, Կոնջորյանը նշեց, որ նախընտրում է չպատասխանել «եթե»-ով սկսվող հարցերին։