23.11.2024
Փորձագետ. Ամուլսարի նախագիծ`էկոլոգիական ական, որ դրվել է ՀՀ-ում արևմտյան կապիտալի կողմից
prev Նախորդ նորություն

ՊԵԿ. Ավտոմեքենաների ներմուծման ընթացակարգերում փոփոխություններ չեն լինի

Մամուլն այսօր գրել էր, թե 2017 թվականի հունվարի 1-ից ավտոմեքենաների ներկրումը խիստ դժվարացվելու է: Այս կապակցությամբ ՊԵԿ-ը հանդես է եկել պարզաբանմամբ, որում հերքում է նման հեռանկարը.

«Մի շարք լրատվամիջոցներ, հղում կատարելով ռուսական ԶԼՄ-ներին, լուրեր էին հրապարակել, թե 2017-ի հունվարի 1-ից փոփոխություններ կլինեն նաև ՀՀ ավտոմեքենաների ներմուծման ընթացակարգերում: Այդ առնչությամբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հրապարակումների մեջ նշված սահմանափակումները, համաձայն «ՀՀ «ԵԱՏՄ մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 3-րդ հավելվածով հաստատված անցումային դրույթների 48-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կողմից կկիրառվեն 2020թ. հունվարի 1-ից: