23.11.2024
ԵԱՏՄ-ում պահպանվում են ինտեգրացիոն ներուժի սահմանափակումները. Սարգսյան
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Ամուլսարի նախագիծ`էկոլոգիական ական, որ դրվել է ՀՀ-ում արևմտյան կապիտալի կողմից

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը ական է, որը դրված է ՀՀ–ի էկոլոգիական և դեմոգրաֆիական անվտանգության հիմքերի տակ։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԳԱԱ Էկոլոգո–նոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արման Սաղաթելյանը։

Նրա խոսքով, այդ ծրագիրը իր մեջ մեծ էկոլոգիական վտանգներ է պարունակում`Սևանա լիճ կարող են ներթափանցել վտանգավոր էլեմենտներ։

Ոսկու կորզմամբ զբաղվում է Lydian International Ltd ընկերությունը, հիմնական բաժնետերերն են EBRD և IFС–ին։ Այդ նախագծի լոբբինգով է զբաղվում ՀՀ–ում Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ–ի դեսպանատունը։ Մեծ Բրիտանիայի դեսպանն անգամ այցելել է հանքավայր։

Սաղաթելյանը նշել է, որ արևմտյան դիվանագետների ակտիվությունն այս օբյեկտը էկոլոգիականից վերածում են աշխարհաքաղաքականի։ Նա նշել է, որ Lydian International–ի տերերը խորը կոնսպիրացիայի մեջ են օֆշորներում`Բրիտանական Վիրջինյան կղզիներում։

Նրա խոսքով, այս տարածաշրջանի նորագույն պատմության աշխարհաքաղաքական ուղենիշներում հստակ նշմարվոիմ է քաղաքականություն`ստեղծել հայկական էթնոսից զուրկ տարածք, որը չի լինի ռուսական ազդեցության գոտում, փոխանցում է Ամերիկայի ձայնը։

Ըստ նրա, երբ հակառակորդին չեն կարողանում հաղթել ռազմական ուժով, գործի է դրվում պատերազմի այլ էլեմենտներ`էկոցիդը։