22.11.2024
Զգույշ լինել Հայաստանի և Ադրբեջանի սահմանների մոտ. ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է
prev Նախորդ նորություն

Խնդիր է պաշտպանել ազնիվ բիզնեսը. Աննա Վարդանյանը` Շվեդիայի դեսպանին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 2-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը:


Ինչպես հայտնում են ՀՀ դատախազությունից, Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին Գլխավոր դատախազությունում և կարևորել նման ձևաչափով աշխատանքային հանդիպումները, որոնք նպաստում են երկու երկրների դատախազությունների համագործակցության ամրապնդմանն ու կարևոր հարցերի լուծմանը:


Գլխավոր դատախազը դեսպանին է ներկայացրել Դատախազության առաջնահերթ ուղղությունները՝ առանձնացնելով ապօրինի հարստացման, փողերի լվացման, կոռուպցիայի և կիբերհանցագործությունների դեմ պայքարը, պետական շահերի պաշտպանությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման «երիտասարդ» ինստիտուտի կատարելագործումը, հանքարդյունաբերության ոլորտում չարաշահումների դեմ պայքարը և այլն:


Դեսպանը Շվեդիայի Թագավորության աջակցությունն է հայտնել Գլխավոր դատախազության՝ վերոնշյալ ուղղություններով իրականացվող աշխատանքներին և հետաքրքրվել ազդարարման համակարգի նկատմամբ քաղաքացիների և բիզնեսի վստահությունը բարձրացնելուն ուղղված գործողություններով՝ հավելելով, որ շվեդական կապիտալով ընկերությունները հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու և բիզնես գործունեություն ծավալելու հեռանկարով:


Աննա Վարդապետյանը, հարթակի գործունեության վերաբերյալ տեղեկություն տրամադրելով դեսպանին, ընդգծել է, որ ազնիվ բիզնեսը պաշտպանելը Գլխավոր դատախազության առաջնահերթություններից է:


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կրթական և տեխնիկական աջակցության ոլորտում համագործակցության հեռանկարներին: