24.11.2024
Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանն արդեն ունի առավել ապահով աստիճանաժապավեն
prev Նախորդ նորություն

Առաջիկա շաբաթներին սպասում ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ Ադրբեջանի հետ սպառազինությունների վերահսկման փոխադարձ մեխանիզմի անհրաժեշտության, ինչպես նաև չհարձակման մասին պայմանագիր ստորագրելու մասին, քաղաքական բնույթ են կրում։ Այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։


Նրա խոսքով, եթե այս հայտարարություններին ի պատասխան համապատասխան դրական ազդակներ ստանան, բնականաբար քննարկումները կտեղափոխվեն այլ փուլ։ Կոստանյանը հավաստիացրեց՝ Հայաստանը շարունակում է անկեղծորեն շահագրգռված լինել իր հարևանների հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմամբ և խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։


«Գիտեք, հունվարի 4-ին մենք ուղարկել ենք հայկական կողմի կողմից փոփոխված  համաձայնագրի տեքստի տարբերակը։ Ըստ այդմ, մենք սպասում ենք Ադրբեջանի պատասխանին։ Երեկ հայտարարություններ եղան, որ պատասխանը կտրվի մի քանի շաբաթվա ընթացքում»,- ասաց փոխնախարարը։