8.06.2025
Առաջիկա շաբաթներին սպասում ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկներին
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն ՌԴ-ից որևէ գրություն չի ստացել դեսպանին փոխելու կապակցությամբ. ԱԳՆ

ՀՀ-ն Ռուսաստանի Դաշնությունից որևէ գրություն չի ստացել դեսպանին փոխելու կապակցությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը:


Նա նշել է, որ նման տեղեկություններ չունի:


«Արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես որևէ գրություն չի ստացել», - ասել է Վահան Կոստանյանը։


Իսկ ահա Ռուսաստանում ՀՀ դեսպանի փոփոխության մասին հարցին անդրադառնալով, Կոստանյանն ասել է՝  եթե նորություն լինի, հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի։


Հիշեցնենք, ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե ՀՀ-ն առաջարկել է ՌԴ-ում դեսպան նշանակել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին:


 


 

Ռուբեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին