25.11.2024
Արարատ Միրզոյանը ՀՀ դեսպանների հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում
prev Նախորդ նորություն

Հունվարի 1-ից ելքի կնիքը վերացել է. ԱԳՆ-ն պետք է պարզաբանում տա

Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը գրառում է արել՝ պնդելով, որ ԱԳՆ-ն մի հարցի շուրջ պետք է պաշոնական պարզաբանում տա:


"Ըստ Վրաստանի հետ ստորագրված համաձայնագրի՝ անձը ID քարտով կարող էր մեկնել Վրաստան, եթե ուներ նաև անձնագիր, որում առկա էր ժողովրդի լեզվով ասած ելքի կնիքը:

Հունվարի 1-ից ելքի կնիքը վերացել է, այսինքն այլևս ելքի կնիքներ չեն դրվում անձնագրերում: Այս պարագայում վերը նշված համաձայնագիրը գործում է, թե ոչ: Եթե անձն ունի վավերական չիպով ID, անձնագիրը մոտը չէ, տանն է, սակայն այն վավեր է, բայց չունի ելքի կնիք, կարող է արդյոք գնալ Վրաստան",- գրել է Բիչախչյանը: