9.06.2025
ՆԳ նախարարը կարգադրել է բարձրացնել կարգապահությունը` բացառելով բռնության որևէ դրսևորում
prev Նախորդ նորություն

Սահմանագոտու տարբեր հատվածներում իրականացնում են ձնամաքրման ակտիվ աշխատանքներ. ՊՆ

ՀՀ զինված ուժերը հանրապետությունում ձյան առատ տեղումների պատճառով սահմանագոտու արևելյան, հարավարևելյան և հյուսիսարևելյան հատվածներում այս օրերին իրականացնում են ձնամաքրման ակտիվ աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։


"Հատուկ տեխնիկայի միջոցով ձնամաքրման աշխատանքներ են իրականացվում միջդիրքային, մարտական հենակետեր տանող և կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներին։ Ծառայության պատշաճ կազմակերպման և իրականացման համար աշխատանքներն ընթանում են շուրջօրյա ռեժիմով", - ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ։


 


 

Իրանի դեսպանը և մշակույթի կցորդն այցելել են Մատենադարան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Վերականգնվել է հայկական բեռների տարանցումը Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան