24.11.2024
Շատ կարևոր է պահել Արցախի հոգևոր արժեքները, մշակույթը, արվեստը, գրականությունը. Ծառուկյան
prev Նախորդ նորություն

ԿԽՄԿ-ն դեկտեմբերին դեռևս չի տեսակցել Ադրբեջանում պահվող գերիներին

Ադրբեջանում գերության մեջ պահվող հայերին ԿԽՄԿ ներկայացուցիչները վերջին անգամ տեսակցել են նոյեմբեր ամսին։ Դեկտեմբեր ամսին դեռևս տեսակցություններ չեն եղել, թեև ԿԽՄԿ ներկայացուցիչները սովորաբար գերության մեջ պահվող անձանց տեսակցում են ամսվա առաջին 10-օրյակի ընթացքում։ ԿԽՄԿ-ից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հաստատել են, որ վերջին տեսակցությունը եղել է նոյեմբերին։


Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին Ղազախ-Իջևան սահմանագոտում գերիների փոխանակում է տեղի ունեցել, որի ընթացքում Ադրբեջանում պահվող գերիներից 32-ը վերադարձվել են ՀՀ, իսկ ՀՀ-ում դատապարտված ադրբեջանցի երկու զինծառայողը՝ Ադրբեջանին։


Այս պահին Ադրբեջանում գտնվում է 25 գերի, որոնց Ադրբեջանում գտնվելը այդ երկրի իշխանությունների կողմից պաշտոնապես հաստատվել է, նրանց թվում են նաեւ Արցախի ռազմաքաղաքական գործիչները։ Հայ իրավապաշտպանները տվյալներ ունեն եւս 80 հայի Ադրբեջանում գտնվելու մասին, որոնց տվյալները Ադրբեջանը չի հաստատում։


ԿԽՄԿ-ն հանդիպում է միայն պաշտոնապես հաստատված գերիների, պահվող անձանց հետ, սակայն այս ամիս նրանց տեսակցելու հնարավորություն դեռ չի եղել։