20.04.2025
Հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակը անվտանգության ապահովման կարեւոր գործոն
prev Նախորդ նորություն

Շատ կարևոր է պահել Արցախի հոգևոր արժեքները, մշակույթը, արվեստը, գրականությունը. Ծառուկյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է Արցախի մշակույթի և գիտության շուրջ երկու տասնյակ գործիչների հետ։

Կարևորվել է Արցախից բռնի տեղահանված մշակութային կոլեկտիվների և գործիչների՝ Հայաստանում մշակութային գործունեության իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, քննարկվել են հնարավոր աջակցության և համագործակցության ծրագրեր։

Գագիկ Ծառուկյանը նշել է.


«Հիմա մի դժվար, անցումային փուլում ենք, որը պետք է արժանապատիվ անցնենք, իրար թև ու թիկունք լինելով։ Շատ կարևոր է պահել Արցախի հոգևոր արժեքները, մշակույթը, արվեստը, գրականությունը»։

Հանդիպման ընթացքում ծնվել են գաղափարներ, առաջարկներ, որոնց շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ։


 

ԿԽՄԿ-ն դեկտեմբերին դեռևս չի տեսակցել Ադրբեջանում պահվող գերիներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար