20.04.2025
Ձկնորսների մասնակցությամբ խուլիգանություն է եղել. 26 անձ է ձերբակալվել․ ՔԿ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի խոսքերն ու գործերը տարբերվում են. փոխարտգործնախարար

Ադրբեջանը հայտարարում է, որ շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում, սակայն, դժբախտաբար, բառերը բավարար չեն, գործել է պետք: Այս մասին BBC-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը:


Նրա խոսքով, փաստն այն է, որ Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում միջազգային հանրության առաջարկած սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում: Ապա հիշեցրել՝ ադրբեջանական կողմը նախկինում բազմիցս հրաժարվել է կարգավորմանն ուղղված բանակցություններին մասնակցությունից:

«Հայկական կողմը հավատարիմ է խաղաղության հաստատմանը, այդ ուղղությամբ քննարկումներին և հարևան Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը: Ադրբեջանը պետք է ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այդ հարցում անորոշություններ չպետք է լինեն: Անհրաժեշտ է հստակ սահմանագիծ ունենալ՝ Ալմա Աթայի հռչակագրին համապատասխան, նաև հարկավոր է համաձայնության գալ տրանսպորտային հաղորդակցությունների բացման սկզբունքների շուրջ, որոնք հաշվի կառնեն և կհարգեն երկրների ինքնիշխանությունը»,- ասել է Կոստանյանը:


 

Ճապոնիայի հետ առաջիկայում կքննարկվեն կոնկրետ ոլորտային ներդրումային ծրագրեր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար