27.11.2024
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երևան
prev Նախորդ նորություն

Կբացառվի ոչ ԵԱՏՄ համարանիշերով երկար ժամանակ երկրում մեքենա վարելը. նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը մտադիր է օրենսդրական այնպիսի կարգավորումներ մտցնել, որոնք կբացառեն ոչ ԵԱՏՄ երկրների համարանիշերով երկար ժամանակով երկրում ավտոմեքենա վարելը:


Քերոբյանը սա ասաց, մասնավորապես, անդրադառնալով վրացական համարանիշերով ավտոմեքենաների մաքսազերծման խնդրին: Նա հիշեցրեց, որ նախարարությունն արդեն օրենսդրական մակարդակով լուծումների առաջարկ է ներկայացրել.


«Այս կարճաժամկետ աջակցության ծրագրից հետո կլինեն այնպիսի կարգավորումներ, որոնք ուղղակի կբացառեն ոչ ԵԱՏՄ երկրի համարանիշերով մեքենաները Հայաստանում երկար ժամանակով վարելը»,- հստակեցրեց նախարարը: