24.11.2024
Փաշինյանն, ըստ ամենայնի, մեկնելու է Պիտեր
prev Նախորդ նորություն

«Արևմտյան Ադրբեջանի» թեմայով երեկ ֆորում և ցուցահանդես է կազմակերպվել Թբիլիսում

Ադրբեջանը շարունակում է ամենաբարձր և ամենատարբեր մակարդակներում ու ձևաչափերում լեգիտիմացնել իր «իրավունքները» և հավակնությունները Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ։ Դրա հիմնական միջոցն այս պահին այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ծրագիրն է։ Այս մասին գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Կից հոլովակում երևում է, թե ինչպես է ադրբեջանական պետությունը «Արևմտյան Ադրբեջանի» թեմայով երեկ ֆորում և ցուցահանդես կազմակերպել Վրաստանի մայրաքաղաքում՝ Թբիլիսում, որտեղ նույնիսկ ընդունվել է կոչ։ Ֆորումի անունն էլ շատ խոսուն է՝ «Միջազգային մակարդակում վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան»։

Եթե ունենայինք ազգային իշխանություն, ապա դեռ ֆորումից անցկացումից առաջ Հայաստանը Վրաստանին դիվանագիտական ուղիներով կստիպեր նման բան թույլ չտալ։ Բայց «եթե»-ն մնում է ուժի մեջ»,- գրել է թուրքագետը։